Պատերազմի հետևանքով զոհված ևս 47 զինծառայողների ընտանիք հատուցում են ստացել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

հիմանդրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է հետևյալը.

«Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 47 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439-ն է, որից 4023-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Անվանացանկին կարելի է ծանոթանալ այստեղ»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր