«Հայրենիքը» Դիլիջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջա՛ն, իմ Հայրենիք» կարգախոսով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

147

«Հայրենիք» կուսակցության կենտրոնական կառույցի ներկայացուցիչները Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուների հետ սեպտեմբերի 23-ին մասնակցել են քարոզարշավին, որը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցությունը։

Դիլիջանում քարոզարշավի ժամանակ հայրենիքցիները զրուցել են համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերի, առաջարկել կարգավորումներ, որոնց հիմնական մասը ներկայացված է ավագանու ընտրությունների՝ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում։

Քարոզարշավի շրջանակում ավագանու թեկնածուներն այցելելու են Դիլիջան քաղաքի և խոշորացված համայնքի բոլոր բնակավայրեր։

Դիլիջան խոշորացված համայնքում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է, ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Արմեն Օրդինյանը։

--00—ԼՄ