Բացահայտվել է հանցագործության 59 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի իրացման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու, սպանության սպառնալիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու ու առանց վարորդական իրավունքի վկայականի կամ համապատասխան փաստաթղթի տրանսպորտային միջոց շահագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 --00—ՄՀ