Բարդ խաղ էր, կարևորը հաղթեցինք․ Մխիթարյանը՝ Ուդինեզեի դեմ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

Մխո

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսաապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իտալական Ա Սերիաի 5-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակին:

«Բարդ խաղ էր, բայց կարևորը՝ հաղթեցինք: Հիմա ամբողջովին պետք է կենտրոնանանք «Լացիոյի» դեմ կիրակի օրը կայանալիք դերբիին»,- գրել է հայ ֆոիտբոլիստը։

«Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին» և 1-0 հաշվով հաղթանակ տարել՝ խաղավարտին էլ մնալով 10 հոգով:

 --00—ՄՀ