Հրդեհ Գետափ գյուղում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24 News  

Գետափ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափ գյուղի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի օժանդակ շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:09-ին, մարվել՝ 18:19-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և 5 հակ անասնակեր։

--00--ԱԹ