Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Կապան բանկ

Ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեկ՝ սեպտեմբերի  22-ին, ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի բաժնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապանում գործող բանկերից մեկի հաճախորդը բանկում բողոքել է բակնի աշխատանքներից, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել բանկի մասնաճյուղի կառավարիչի և աշխատակիցների հասցեին:

Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Պարզվել է, որ այդ հաճախորդը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Բ.-ն է, ով կասկածվում է  շուրջ  մեկ ժամ հասարակական կարգը խախտելու, բանկի  աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Բ.-ն բանկում ներկայացել է որ ինքը փաստաբանների պալատի փաստաբան է: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Բ.-ին ոստիկանություն հրավիրելու ուղղությումբ: Կատարվածի մասին ոստիկանությունում բացատրություն են տվել արդեն մասնաճյուղի կառավարիչն ու ոստիկանության ծառայողը:

--00--ԱԹ