ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24 News
Միջանցքի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարց, որ գործող ենթակառուցվածքները բացվեն թե մեր, թե հարևանների կողմից:
«Իրականում իրենց պատկերացմամբ միջանցքը չեմ կարող ասել՝ ինչ է նշանակում միջանցք: Այդ մասին խոսում են Ադրբեջանի օգտատերերը, մերոնք վերցնում են, դարձնում իրականություն: Մենք խոսում ենք, որ միջանցքի հարց չի քննարկվում, բայց անընդհատ հնչում է այն, ինչ հնչում է Ադրբեջանի կողմից, վերջերս այդ մասին խոսեց նաև ՌԴ փոխվարչապետը»,- նշել է նա:
Պապիկյանը նշեց՝ չի կարող ասել՝ տվյալ պարագայում ինչ միջանցքի մասին է խոսքը, բայց իրականություն է այն, որ չի քննարկվում ՀՀ սուվերեն տարածքով ցանկացած անցում, ենթադրելի է՝ տրանզիտ:
--00--ԱԹ