Վայոց Ձորում 38–ամյա տղամարդը Hyundai Galloper–ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24 News  

վթար

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում  Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը և կան կասկածներ, որ հնարավոր է, տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ լինեն:

Փրկարարներն ու ոստիկանները  Վայքի հիվանդանոցի բժիշկների հետ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մահացածը Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Սեդրակ Մարտիրոսյանն էր, ում  երեկվանից  հարազատները որոնում  էին:

--00--ԱԹ