Թբիլիսի բնակչի մոտ թմրանյութերի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Աշխարհ

Հին Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է մայրաքաղաքի մի բնակչի, որի մոտ հայտնաբերել են թմրանյութերի խոշոր խմբաքանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ ձերբակալվածն ավելի վաղ դատապարտված է եղել: Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260 հոդվածով՝ «Հատկապես խոշոր չափերով թմրամիջոցների, դրանց համանմանների, նախորդողների կամ նոր հոգեակտիվ նյութերի անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում, տեղափոխում, առաքում կամ իրացում»:

Հանցագործությունը պատժվում է ութից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ: Խուզարկության ժամանակ ձերբակալվածի տանը հայտնաբերվել է 164 գրամ հերոին և 83 գրամ ամֆետամին: ՆԳ նախարարության տվյալներով՝ ոչ այնքան վաղուց ձերբակալվածը բանտարկությունից պայմանականորեն վաղաժամկետ ազատ էր արձակվել:

--00--ԿԿ