Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Քաղաքական

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկո Օլավի Հաավիստոյի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։

«Չնայած Ադրբեջանի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է ադրբեջանցի նախարարը: 

--00--ԿԿ

Տեսանյութեր