ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24 News
Դամասկոսն այն կարծիքին է, որ միջազգային հանրակցությունը պետք է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում Է աղքատության աճ և բազային դեղամիջոցների անբավարարություն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ֆեյսալ Միքդադը:
«Անառարկելիորեն, այո՛: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաև միակողմանի հարկադրական միջոցները, շնչահեղձ են անում Սիրիայի ժողովրդին»,-ասել է Միքդադը, պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք մյուս երկրները, նրա կարծիքով, մեծացնեն Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալները:
Ինչպես նշել է արաբական հանրապետության դիվանագիտական գերտեսչության ղեկավարը, երկրի տնտեսական վիճակը չդադարող հակամարտության պայմաններում վերջին ժամանակներս էլ ավելի է վատթարացել:
--00—ՄՀ