«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24News

եղջերու

«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Մինչև 1954 թվականը Կովկասյան ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել Հայաստանի հյուսիսային, արևելյան և հարավային անտառներում: Սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով՝ աստիճանաբար վերացել էր Հայաստանի տարածքից: «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնի եղջերուներն այս պահին 10 հեկտար ազատավանդակում են, սակայն մի քանիսին ազատ բնություն են բաց թողնելու:

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։

Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:

--00—ՄՀ