Դպրոց կա, միանգամից 5֊10 ուսուցիչ դիմում կգրի․ սա հակապատվաստումային քարոզ չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

սոֆյա

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու …

Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ և չեն պատվաստվելու…

Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …

Դպրոց կա, միանգամից 5֊10 ուսուցիչ դիմում կգրի …

Գործատուին եք տուգանելու՞: Է տուգանե՛ք , փակե՛ք բոլոր աշխատող կառույցները և երկիրը հասցրեք վերջնական կործանման …

Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի, այն պարագայում, որ այսօր մանկավարժության դեֆիցիտ է, արդեն աղետալի է …

Սա հակապատվաստումային քարոզ չի, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում …

Հետո չասեք չգիտեինք…»։

--00—ԼՄ