Գավառում ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ընթացքում Նորատուս գյուղի հարակից տարածքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան Տիդա» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևան քաղաքի 23 և 25 տարեկան երկու բնակչի։

Մեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվեցին թղթե տոպրակով 450 գրամ կանեփանման բույսի գագաթային մասեր:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բուսական զանգվածը 23-ամյա ուղևորինն է: Ըստ նրա՝ կանեփը նախորդ օրը քաղել էր վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ

Տեսանյութեր