Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ։

«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Վադիմի Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ», - նշված է ՌԴ նախագահի հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Պուտինն այդ պաշտոնից ազատել է Անդրեյ Շվեդովին։

--00--ԿԿ