Անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 միլիոն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Պաշտոնական տվյալով՝ Հայաստանի 11 տոկոսից պակաս տարածքն է անտառածածկ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Եթե ապօրինի անտառահատումները չկանխվեն, անտառածածկ տարածքները կարող են զգալի պակասել։

Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Ծառահատումների պատճառները շատ են՝ սոցիալականից մինչև արժեհամակարգային: Սակայն ապօրինի ծառ հատելը Հայաստանի օրենսդրությամբ հանցագործություն է, իսկ հանցագործությունը ոչ թե արդարացնել, այլ կանխել է պետք՝ վերացնելով դրա կատարման թե՛ պատճառները, թե՛ հնարավորությունները։

--00—ԼՄ