Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱԻՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է «Mercedes-Benz CLK» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Մ․)։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

--00--ԱԹ