Իրանի ԱԳ փոխնախարարն այցելելու է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Իրան ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի փոխնախարար  Մոհամմադ Քազիմ Սաջապուրը  սեպտեմբերի 21 –ին այցելելու է Ադրբեջան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը:

Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, ով նաեւ Իրանի ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

 --00—ՄՀ