Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված․ վճարում է աթոռին մնալու գինը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Շարմազանով

Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը գրեթե ամբողջությամբ մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, իսկ այժմ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Թուրքիայից խաղաղություն մուրալու ակնհայտ փորձերը Շարմազանովը համարել է այն գինը, որը Փաշինյանը վճարում է իր աթոռի համար։

«Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։

Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ», այսօր Հայաստանի քաղաքացին իր ինքնիշխան տարածքում անվտանգ չէ։

Ռեժիմի «թուրքական խաղերի» իրականացումը հանգեցնելու է հայկական գործոնի ի սպառ վերացման։

Պետությունն, առանց ազգային նկարագրի, այլևս պետություն լինել չի կարող։

Հ.Գ. Անկախությունը միայն ձևական օրհներգի տակ «հպարտ» կանգնելով չի լինում։

Այն ազգային արժեքներին, հայ դատին և անկախության ձեռքբերումներին նվիրում է պահանջում, ոչ թե «բայրաքթար» արձակողից «խաղաղության մուրում», - գրել է Էդուարդ Շարմազանովը։

 --00—ՄՀ