ՆԳՆ ստեղծելու նախագիծը գրեթե պատրաստ է. այն կուղարկեն խորհրդարան. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱԺ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է Ներքին գործերի նախարարութուն ստեղծելու հարցը: Բանն այն է, որ դեռևս ապրիլին հայրենի իշխանությունը հայտարարեց, որ ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում պետք է կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն, ու պրոցեսը կանգնեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատճառով:

Հիմա գործադիրը նախագիծը վերջնական տեսքի է բերում խորհրդարան ուղարկելու համար: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարության ենթակայությանն է հանձնվելու ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։

Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ փնտրվում է նաև անձ, որը այդ կառույցը կղեկավարի, քանի որ կառույցը տարբեր ֆունկցիաներ է ուենալու, ու գիտակ մարդ է անհրաժեշտ այդ կառույցը ղեկավարելու համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

--00--ԱԹ