Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակն ընդգծում է բանակցելու անհրաժեշտությունը. Թրեյսի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

թրեյսի

Ադրբեջանի իշխանությունները «մի ձեռքով բանակցում են» ՀՀ հետ՝ ճանապարհների բացման ուղղությամբ, մյուսով՝ ճանապարհ փակում: Ի՞նչ գնահատական ունի Միացյալ Նահանգները՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի առնչությամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հանրային Հ/Ը տված հարցազրույցում նշել է.

«Այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին, իրավիճակ է, որ ավելի տեսանելի է դարձնում, ընդգծում բանակցելու անհրաժեշտությունը, քննարկելու անհրաժեշտությունն է ընդգծում: Այստեղ մենք նորից խոսում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում առկա հնարավորությունների մասին: Մենք բաց ենք նաև այլ հարթակների համար, եթե ԱՄՆ-ն կարողանա դերակատարում ունենալ»:

Դեսպանի խոսքով՝ հատկապես ընդգծվում է սահմանագծման և սահմանազատման կարևորությունը:

«Այո, դա ստեղծում է այն խնդիրը, որ նկարագրեցիք, կարծում եմ՝ բարդ քննարկում է լինելու, որի համար կպահանջվի ժամանակ, ինտենսիվ, եռանդուն, կենտրոնացված աշխատանք»,- ասել է Թրեյսին:

Տեսանյութեր