Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ահարոն Վարդանյան

Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը:

«Ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։

Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։

Եթե հաշվի առնենք, որ այս ամենը տեղի է ունենում Իրան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով Իրանի կողմից հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացման համատեքստում, ապա իրավիճակը բավականին հետաքրքիր է և ընդգրկուն»,- գրել է նա։

--00--ԱԹ