Ամոթալի կյանքով ենք ապրում՝ պարտությունները շարունակվում են, ժողովուրդն էլ քեֆ է անում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Զրույցի հիմնական թեմաներն Հայաստանի անկախության 30-ամյակը, դրա արժևորումն ու գիտակցումը, հատկապես պատերազմում ծանրագույն պարտությունից հետո։

Մանուկյանի համոզմամբ, այսօր մենք ամոթալի օրեր ենք ապրում և չենք ուզում առերեսվել մեր իրականությանը։

Հարցազրույցը գրեթե ամբողջությամբ նվիրվեց մեր իրականության մեջ արմատավորված արատավոր բարքերին։ Զրուցակիցն իր հետ գրքույկ էր բերել և մեջբերումներ էր անում Չարենցից, Հովհաննես Թումանյանից և այլ նշանավոր գործիչներից։

Մանուկյանի կարծիքով, ոչինչ չի փոխվել, մեր խնդիրները շարունակում են նույնը մնալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ