Սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնի է․ ՇՄ նախարարը մասնակցել է քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

նկար

Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ:

նկար

Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզերը: Նախարարը գործընկերնեին է ներկայացրել է այս ամիսների ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից խնդրի լուծմամբ շահագրգիռ գերատեսչություններ ուղարկված գրությունները, իրականացված ստուգումներն ու այդ ստուգումների արդյունքում վերհանված տեղեկատվությունը։

--00—ԼՄ