«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հոր՝ Արա Մկրտչյանի քրգործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

աննա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը քննվելու է Կոտայքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հովհաննես Ավագյանի։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Արա Մկրտչյանը, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչներին հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միեւնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվերակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաեւ բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ:

--00—ԼՄ