Զարեհ Սինանյանը հետաքրքրվել է՝ ինչպես կարող են աջակցել Մարալ Նաջարյանին՝ աշխատանքի հարցում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Նաջարյան Սինանյան

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված և արդեն հայրենադարձված Մարալ Նաջարյանին:

«Մարդկային ուժի և հզոր կամքի մասին... Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:

Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»,- հայտնում են գրասենյակից:

--00--ԱԹ