ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված և արդեն հայրենադարձված Մարալ Նաջարյանին:
«Մարդկային ուժի և հզոր կամքի մասին... Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:
Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»,- հայտնում են գրասենյակից:
--00--ԱԹ