Փաշինյանը Ալեքսանյանին «Լֆիկ» էր ասում, իսկ հիմա Ալեքսանյանը դարձել է նրա սրտի գործարարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են Հայաստանի ներքաղաքական իրականությունն ու պետության առջև ծառացած մարտահրավերները։

Հակոբյանը խիստ քննադատաբար է տրամադրված գործող իշխանության և հատկապես վարչապետ Փաշինյանի նկատմամբ՝ վերջինիս դիտարկելով ստեղծված ծանրագույն իրավիճակի գլխավոր մեղավոր։

Նրա համոզմամբ, խնդիրները արժեքային տիրույթում են, որի հիմնական ճարտարապետը Փաշինյանն է, քանի որ հենց նա է հայհոյանքի, վիրավորանքի և զրպարտության մշակույթը արմատավորել մեր իրականությունում։

Որպես օրինակ՝ Հակոբյանը մատնանշում է գործարար Սամվել Ալեքսանյանի և վարչապետ Փաշինյանի փոխհարաբերությունները։

Նրա խոսքով, Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին «Լֆիկ» էր ասում, իսկ հիմա դարձել է նրա սրտի գործարարը, բայց նույնիսկ ներողություն էլ չի խնդրում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։