Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նոր նախագահ կունենա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

ԲԴԽ-ն նախագահին կառաջարկի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում նշանակել Լևոն Գրիգորյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեպտեմբերի 13-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները համարվել են դադարած: Նա հրաժարականի դիմում է ներկայացրել։

«2021 թվականի սեպտեմբերի 16-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Լևոն Վաղարշակի Գրիգորյանի թեկնածությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է որոշման մեջ: 

--00--ԿԿ