Սեպտեմբերի 16-ին անցկացվել են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական զորքերի մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Սեպտեմբերի 16-ին N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագիտական մարզումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ՌՔԿՊ միջոցառումների պլանավորման և կազմակերպման գործընթացը։

--00--ԿԿ