Ալիևի՝ «եղբայրության» մասին նոր քարոզից պետք է ավելի զգույշ լինել. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Ադրբեջանի պահվածքը կանխատեսելի էր, նրանք չեն փորձելու սահմանափակվել ձեռք բերածով ու փորձելու են իրենց դիրքերն առաջ տալ, ամրապնդել դրանք, հարմար հենակետեր ստեղծել իրենց համար, ինչը ոչ այլ ինչ է, քան լավ հիմք հետագա ապակայունացման համար: Խոսելով Որոտանում ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղակայելուց՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը չի համարում այդ տարածքները ադրբեջանական:

«Այսօր Ադրբեջանում ագրեսիվ քաղաքականություն է վարվում հայերի նկատմամբ, մեծանում է հայատյացությունը, և կարծես կուրացել են իրենց հաղթանակից, բայց ես չեմ բացառում նաև այդ հռետորաբանության կտրուկ փոփոխություն և «եղբայրության» մասին քարոզ, ու այդ դեպքում ևս պետք է շատ զգույշ լինել ու չտրվել այդ քարոզչությանը»,- նշել է Բաբայանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախի հարցի կարգավորման ուղիներին, այդտեղ ՀՀ-ի դերին ու նշանակությանը, ինչպես նաև ներքին ու արտաքին մարտահրավերներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ