Զոհված զինծառայողի մայրը հավանեց, երբ ներկայացրի անկախության օրվա միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

4

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ սեպտեմբերի 21-ի միջոցառման ծրագիրն։ 

«Երեկ Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր և ինձ չէր լսում: Կարճ ժամանակ անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք:

Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը՝ գրաֆիկական պատկերներով, զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով իրականացվելիք կատարումների ցանկը և այլն:

Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակություն պլանավորելու համար: Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված:

Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը, որտեղ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված: Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր և բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք»: 

--00—ԼՄ