Վարելու իրավունքից զրկված վարորդը Range Rover-ով քաղաքացու է վրաերթի ենթարկել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14,  24News

վթար

Սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Հ. Ավդալյանը անհատ ձեռներեց է, և նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, սթափությամբ էլ պարզվել է, որ եղել է ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում։ Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  

 --00—ՄՀ