Արդյո՞ք պատվաստումները արվում են «գումար աշխատելու» նպատակով. ԱՆ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1.jpg

Իրավաբան լինելով՝ ինչպե՞ս է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որոշել կիրառության մեջ դնել այս կամ այն պատվաստանյութը: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված այս հարցին ի պատասխան` Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գոյություն ունի նախարարին կից խորհուրդ, որը ներառում է ոլորտի քսանից ավել մասնագետների, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո տալիս է եզրակացություն, առաջարկ և դրա հիման վրա էլ ընդունվում է նախարարի հրամանը»։

Հարցին` «Արդյո՞ք պատվաստումները արվում են «գումար աշխատելու» նպատակով», նախարարը պատասխանել է.

«Ճիշտ հակառակը՝ պատվաստանյութերը հիվանդության հաղթահարման ամենամատչելի միջոցն են։

Եվ ցավոք, դեռ շարունակելու ենք հանրային միջոցները ծախսել թանկարժեք բուժումների վրա, քանի որ չենք ուզում կանխարգելել։

Ցավոք, այսօր շատերը պատրաստ են՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու անցնել բազմակի թանկարժեք հետազոտություններ, խմել հորմոնային դեղեր, վերջին սերնդի ամենաուժեղ հակաբիոտիկներ, առանց աչք թարթելու, իսկ բժիշկների կողմից ցուցված կանխարգելիչ պատվաստմանը մտավախությամբ մոտենալ, այնինչ Հայաստանի բնակչության 95% մշտապես ստացել է մանկական հասակում անհրաժեշտ բոլոր պատվաստումները։ Հիմա ինչո՞ւմն է բանը, հասկանալի չէ .....

Հետևությունները թողնում եմ ձեզ սիրելի քաղաքացիներ, մի թույլ տվեք որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը....

Այո հոկտեմբերի 1-ից նոր կանոնները մտնելու են ուժի մեջ։

Առողջ եղեք»:

--00--ԱԹ