Մեր վերքերը չեն սպիացել, ինչպե՞ս կարելի է գունագեղ միջոցառումից խոսել. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Մենք՝ որպես հասարակություն, տոնակատարության տրամադրություն չունենք։ Որոշ պայմաններ կան, որոնք թելադրում են այլ վարքականոններ․ այսքան արհավիրքներ, գերիներ, անհետ կորածներ և զոհեր ունենք, այս պայմաններում խոսել տոնակատարության մասին, անհասկանալի է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Անկախության օրը մասշտաբային և գունագեղ նշելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Համավարակով պայմանավորված ապրիլի 24-ին քայլերթ չունեցանք, սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսը լքելո՞ւ է  Հայաստանի Հանրապետությունը, որ նման միջոցառում են անում: Պետական պաշտոնյանների վարքագիծը պետք է հուշող լինի: Մեր վերքերը դեռ չեն սպիացել, ինչպե՞ս կարող ենք խոսել գունագեղ միջոցառման մասին»,- նշեց պատգամավորը:

--0--ԿԿ