Վրաստանի բանկի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդը, որը պատանդներ էր պահել այնտեղ, ձերբակալվել է ոստիկանության կողմից: Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՆԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Քեթևան Կովզիաշվիլին․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Գործողությունը, որը տևեց մի քանի ժամ, բարեհաջող ավարտվել է: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել բանկի վրա հարձակված անձին: Բոլոր պատանդները, ինչպես ավելի վաղ ասել եմ, ազատ են արձակվել, նրանք անվնաս են», - ասել է Կովզիաշվիլին:

--00--ԱՀ