Թուրքիան մոտ ապագայում կարող է հայկական ավիաընկերությունների համար բացել իր օդային տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ինքնաթիռ

Թուրքիան մոտ ապագայում կարող է հայկական ավիաընկերությունների համար բացել իր օդային տարածքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու արգելքը հետևանք է թողնում տոմսերի արժեքի վրա: Մարտ-ապրիլին ավիաընկերությունը դիմել է Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ իրականացնելու թույլտվության հարցով, բայց մերժում ստացել»,- ասել է նա:

Խաչատրյանը նշել է, որ բանակցությունները շարունակվում են և, կարծես թե, կա դրական առաջընթաց: Նա հույս է հայտնել, որ այս հարցը կարճ ժամկետներում կլուծվի:

--00--ԱԹ