ՀՀ-ն և ԼՂ-ն ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած մարտահրավերների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ալեն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես եկավ «Խորհրդարաններ և համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության վարչությունից: ԱԺ նախագահը ելույթում նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը:

Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին` դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, նախորդ տարի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին:

Ալեն Սիմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարեւոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին:

Ավելին, գլոբալ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետությունների, այլև հասարակական կազմակերպությունների աջակցությունը:

--00--ԱԹ