Վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Մինչ այս Գևորգյանը զբաղեցնում էր ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը:

--00--ԱՀ