ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած այլ դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:
--00--ԿԿ