Մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ․ Արթուր Ղազինյանը կառաջադրվի երրորդ անգամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնում կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը, «Փաստինֆո»-ին հայտնել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Իշխող մեծամասնությունն արդեն երկու անգամ մերժել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ որպես հիմնավորում ներկայացնելով, թե վերջինս հեռու է ռազմական գործից։

«Իրենք ամեն ինչ էլ կարող են ասել։ Մենք վստահ ենք, որ Արթուր Ղազինյանը լավագույնս կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի գործառույթները», - ասել է Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ականներին:

Հարցին՝ հնարավո՞ր է Արթուր Ղազինյանի չընտրվելու դեպքում թեկնածուն փոխվի կամ առաջադրվի «Պատիվ ունեմ» դաշինքից, Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ»:

--00--ԿԿ