Սաակաշվիլին պատրաստվում է Վրաստան վերադառնալ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է հայրենիք վերադառնալու տեղական իշխանության մարմինների ընտրություններին ընդառաջ, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին: Այս մասին ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Սաակաշվիլին ինքն է հայտնել սոցցանցի իր էջում:  

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձամբ եմ գալու այդ ընտրություններին Վրաստան։ Ցանկանում եմ կոչ անել արտասահմանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հնարավորութուն ունեն ընտրությունների օրը հետաձգեք ձեր գործերը և ով կարող է ցամաքով, օդով, գնանք Վրաստան»»,- ասել է Սաակաշվիլին իր հրապարակված տեսաուղերձում:

--00--ԱՀ