Կյանքի և մահվան հարց է․ դպրոցները նորից հեռավար ուսուցման չանցնեն․ սա՛ է գերխնդիրն այսօր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«122 դպրոցի տնօրենի մասով իհարկե դրվագային լուծում է, և նույնիսկ այդ հեռախոսային ձայնագրությունից է պարզ, որ ունենք համակարգային խնդիր»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Նրա խոսքով, կոռուպցիան լատենտային հանցագործություն է, բայց պետության  համապատասխան արձագանքի պարագայում համակարգը կառողջանա:

Բանախոսը համոզված է նաև, որ կաշառքի դեպքերն իսպառ վերացնել հնարավոր չէ, սակայն լավագույն բարեփոխումները տեղի են ունենում լավագույն կադրերի աջակցությամբ։

Խոսելով համաճարակային վիճակից և դրա անդրադարձից հանրակրթական ոլորտի վրա՝  բանախոսը նշեց, որ իրենց համար այս վիճակը կյանքի և մահվան հարց է, գերխնդիր է դրված, որպեսզի դպրոցները նորից հեռավար ուսուցման չանցնեն:

Անդրադարձ է կատարվել թեմային վերաբերող ու ոլորտին առնչվող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ