Տեղի է ունեցել Արցախի ջրային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հասարակական

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը։

Աշխատանքային խմբի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը տեղեկացրել է, որ համաձայն Հանրապետության նախագահի կարգադրության, խումբը մշակելու է համապատասխան հայեցակարգերի նախագծեր, որոնք սահմանված ժամկետում ներկայացվելու են պատկան մարմիններին՝ հետագա ընթացքավորման նպատակով։

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամները քննարկել են նախանշվող աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերը։

--0--ԿԿ