Թուրքիայում միկրոավտոբուսը բախվել է գնացքին. կա 6 զոհ, 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Աշխարհ

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Լուլեբուրղազ քաղաքի մոտակայքում բախվել են միկրոավտոբուսն ու գնացքը գնացքի։ Բախման հետևանքով 6 մարդ զոհվել է, 6-ը `վիրավորվել։ Այս մասին հայտնում է NTV-ն:

Աշխատակիցներին տեղափոխող ծառայողական միկրոավտոբուսը բեռնատար գնացքի անցնելուց մի քանի վայրկյան առաջ դուրս է եկել երկաթգծի վրա:

--0--ԿԿ