Ստեփանավանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4,  24News

․

Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Վարդաբլուր գյուղի դաշտամիջյան հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Կուրթան գյուղի երկու բնակչի։

Նրանցից 31-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և զննվել։ Վարորդը ոստիկաններին է ներկայացրել լուսարձակ, թռչուն որսալու համար նախատեսված ցանց, որսած 3 լոր, «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 12 փամփուշտ:

Նշանակվել է դատաապրանքագիտական և դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։

--00--ԱՀ