ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Նախատեսված է նորոգվել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Մոսկովյան փողոցները, Վանաձորի Խորենացի փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։
Կհիմնանորոգվի նաև Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ հրապարակի էստակադան։
--00--ԿԿ