Արագածոտնում բախվել են «Ford Transit»-ն ու «ՈՒԱԶ»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Սեպտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։50-ի սահմանում Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Ford Transit և УАЗ մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

--00—ԼՄ