Ես էի՝ համակարգչով տալիս էի Փաշինյանի գլխին, նա պետք է դուրս գար՝ անվտանգությունից ելնելով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Ծեծկռտուքի ժամանակ Փաշինյանը պետք է անվտանգությունից ելնելով դուրս գար, ես էի՝ համակարգչով տալիս էի գլխին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Մանուկյանը իշխանության արածը բնութագրեց որպես տմարդի արարք, որը կատարվեց Նիկոլ Փաշինյանի հրամանով։

«Դրանից հետո առավել ակտիվ պատգամավորները սկսել են ոստիկաններով ման գալ»,-հավելեց մեր զրուցակիցը։

Պատգամավորը նշեց նաև, որ իրենց պատասխանը լինելու է քաղաքական, իրենք միասնական են և պինդ, ու իրենց չեն կարող կոտրել կամ էլ վախեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ