Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Հեռագրում, մասնավորապես ասված է.

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման մաղթանքները՝ բոլոր տուժածներին»: